Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարություն են կանչվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Նայջլ Քեյսին ու Պիեր Լևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ առաջինը ժամանել է բրիտանացի դիվանագետը։ Նա շուրջ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և հեռանալիս չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
Ավելի ուշ շենքից դուրս է եկել Ֆրանսիայի դեսպանը՝ այնտեղ մոտ 40 րոպե անցկացնելուց հետո։ Նա նույնպես հրաժարվել է խոսել լրագրողների հետ։
ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրների դիվանագետներին կանչելու պատճառների մասին առայժմ չի հայտնել։