Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ գագաթնաժողովի բացմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համակարգումը խոշոր ճգնաժամերի հարցով, այդ թվում՝ Ուկրաինայի, «բացարձակ վճռորոշ է», գրում է France 24-ը։

«Մեր մայրցամաքի ապագան շատ հստակորեն կախված կլինի Չինաստանի հետ հարաբերությունները հավասարակշռված կերպով զարգացնելու մեր կարողությունից»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Le Figaro-ի համար գրված հոդվածում Սին նշել էր, որ ցանկանում է աշխատել միջազգային հանրության հետ՝ հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, որը ծագել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, միաժամանակ, ընդգծելով, որ Չինաստանը «ո՛չ կողմ է, ո՛չ էլ մասնակից»:

Ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտարարել էր, որ կպնդի համաշխարհային առևտրում Չինաստանի հետ «արդար» մրցակցության հետ կապված՝ հավելելով, որ Սի Ցզինպինի հետ նախորդ բանակցություններում նա «հասկացրել է, որ շուկա մուտքի ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի»:

«Մենք շատ հստակ ենք Չինաստանի հետ մեր հարաբերություններում, որոնք ամենաբարդ, բայց նաև ամենակարևորներից են»,- ասել էր նա։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Մակրոնի համար հանդիպմանն առանցքային առաջնահերթություններից է լինելու Սիին նախազգուշացնելը Ռուսաստանին աջակցելու վտանգների մասին, քանի որ արևմտյան պաշտոնյաներն անհանգստանում են, որ Մոսկվան արդեն զենքի արտադրության մեջ չինական հաստոցներ է օգտագործում։