Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար

Լուրեր

07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
Բոլորը

Մեծ Բրիտանիայում գործող 50 միջազգային կազմակերպություններ, Օքսֆորդի, Քեմբրիջի, Էքսեթերի, Սասեքսի, Նոթինգհեմի, Լանքաստերի, Նյու Քասլի, Դուբլինի համալսարանների դասախոսներ ստորագրահավաք են անցկացրել՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնին կոչ անելով միջոցներ ձեռնարկել ավելացնել ջանքերը ադրբեջանցի հայտնի տնտեսագետ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ավագ գիտաշխատող Գուբադ Իբադօղլուի ազատ արձակման համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամակում նշվում է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին կալանքից տնային կալանքի տեղափոխված Գուբադ Իբադօղլուի առողջական վիճակը լրջորեն վատացել է ձերբակալությունից հետո։

«Նա վիրահատության կարիք կունենա, բայց դեռևս արգելքի տակ է։ Որպես արտաքին գործերի նախարար՝ մենք ձեզ կոչ ենք անում հնարավորինս շուտ հանդիպել Իբադօղլուի ընտանիքին՝ նրա գործն ավելի մանրամասն քննարկելու, գնահատելու, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան լավագույնս աջակցել նրան՝ ապահովելու նրա անհապաղ ազատումը և անկախ բժշկական օգնության հասանելիությունը: Մենք կոչ ենք անում ձեզ դիտարկել բոլոր համապատասխան միջոցները՝ Ադրբեջանում բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների հաշվետվողականությունը բարձրացնելու համար։ Կոչ ենք անում Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին՝ Բաքվում կայանալիք COP 29-ը դիտարկել որպես ուղղակի ներգրավվածության ռազմավարական հնարավորություն և ակտիվացնել ջանքերը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական ընդդիմության հետ գործ ունենալու ուղղությամբ»,- ասվում է նամակում։

Նշենք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։

2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ։

Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։

Էմմա Չոբանյան