Ուկրաինան հայտնում է Ղրիմում ռուսական ռազմական մոտորանավի ոչնչացման մասին

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ղրիմում ռուսական ռազմածովային ուժերի արագընթաց ռազմական մոտորանավի ոչնչացման մասին, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ նավը խոցվել է ստորաբաժանման «13-րդ խումբ» հատուկ գործողության ժամանակ Magura V5 ծովային անօդաչու թռչող սարքով։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ծովային ԱԹՍ-ն մանևրում Չերնոմորսկոյե գյուղի մոտ գտնվող Ուզկայա ծովածոցի ջրերում՝ խուսափելով կրակից, ապա մոտենում նավի, որի ուրվագիծը մոտորանավ է հիշեցնում։

«Քանի որ ուկրաինական հարձակումների վախը ստիպել է օկուպանտներին Սևծովյան նավատորմի մեծ նավերը թաքցնել  թերակղզուց հեռու, մարտական աշխատանքը շարունակվում է ռուսների արագընթաց ռազմական նավերի վրա, որոնք ապօրինաբար գտնվում են Ղրիմի տարածքային ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել ռազմական մոտորանավի ոչնչացման մասին լուրերը։