Իսրայելական բանակը սկսել է բնակիչների տարհանումը Ռաֆահից

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գազայի հատվածի Ռաֆահում ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին Իսրայելը սկսել է բնակչության տարհանումը քաղաքից։ Իսրայելցի զինվորականները մայիսի 6-ին կոչ են արել արևելյան Ռաֆահի բնակիչներին, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին, տեղափոխվել «ընդլայնված մարդասիրական տարածք»՝ Ալ-Մավազի ճամբար, որը գտնվում է մի քանի կիլոմետր դեպի հյուսիս՝ Միջերկրական ծովի ափին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Իսրայելական բանակը հայտնել է, որ Ռաֆահի բնակիչներին իրազեկում է տարհանման մասին պաստառների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և արաբերեն լրատվամիջոցների հաղորդագրությունների միջոցով:

«Այսօր առավոտյան մենք գործողություն ենք սկսել՝ արևելյան Ռաֆահի բնակիչներին ժամանակավորապես տարհանելու համար»,- առցանց մամուլի ասուլիսում ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տարհանումն ընդգրկում է շուրջ 100,000 մարդու:

Կահիրեում Իսրայելի և պաղեստինյան ​​արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունները՝ հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ, ավարտվել են անհաջողությամբ։

Ռաֆահում շուրջ 1,2 միլիոն պաղեստինցիներ են ապաստանել իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերից մեկնարկից հետո։ Իսրայելի կառավարությունը Ռաֆահը համարում է Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը և մտադիր է ոչնչացնել մնացած զինյալ խմբավորումներին։ Ենթադրվում է, որ իսրայելցի պատանդներ կան նաև Ռաֆահում:

Դաշնակիցներն ամիսներ շարունակ զգուշացնում են Իսրայելին զերծ մնալ Ռաֆահում ռազմական գործողություններից՝ վախենալով մեծաթիվ քաղաքացիական զոհերից, սակայն Իսրայելը հարձակումը կարևոր է համարում ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները ջախջախելու համար՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում խմբավորումը միայն կուժեղանա պատերազմից հետո:

Նախօրեին ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել էին Իսրայելի սահմանային Քերեմ Շալոմ անցակետը, ինչի հետևանքով երեք իսրայելցի զինվոր է զոհվել: Քերեմ Շալոմն ամենակարևոր սահմանային անցակետն է Իսրայելից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման համար։ Հարձակումից հետո Իսրայելը փակել է այն մարդասիրական տրանսպորտի համար և պատասխան հարվածներ հասցրել Ռաֆահի մերձակայքում գտնվող բնակավայրին, որտեղից, ենթադրաբար, արձակվել են հրթիռները։ Հաղորդվում է, որ զոհվել է 9 պաղեստինցի: