Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանական նավթը թուրքական Միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում դեռևս բեռնվում է Իսրայել մեկնող լցանավեր՝ չնայած մայիսի 2-ին Թուրքիան հայտարարել էր իսրայելցիների հետ առևտուրն ամբողջությամբ արգելելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Globes-ը՝ վկայակոչելով իսրայելական իր աղբյուրներին, գրում է Intellinews-ը։

Ադրբեջանը, որը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, ամուր հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Այն Իսրայել նավթի կարևոր մատակարար է։ Կասպից ծովի պաշարներից նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է Ջեյհան նավահանգիստ, որտեղից լցանավերն այն տեղափոխում են Հայֆա:

Հունվարին Իսրայելն ադրբեջանական նավթի գլխավոր գնորդն  էր՝ ներմուծելով 523,500 տոննա վառելիք՝ 297 մլն դոլար ընդհանուր արժեքով: Իսրայելին նավթի մյուս նշանակալի մատակարարներն են Ղազախստանը և Նիգերիան:

Իսրայելի և Թուրքիայի միջև առևտուրը կազմում է տարեկան շուրջ 6,2 միլիարդ դոլար, ընդ որում, թուրքական արտահանումը կազմում է մոտ 4,6 միլիարդ դոլար՝ ըստ Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի:

Իսրայելը 2023 թվականին Թուրքիայի 13-րդ ամենամեծ արտահանման շուկան է եղել՝ զբաղեցնելով թուրքական արտահանման 2,1 տոկոսը։ Իսրայելի կողմից Թուրքիա արտահանումների թվում է նավթամթերքը․ ապրիլին թուրքական նավահանգիստներ օրական շուրջ 11 հազար բարել բենզին և դիզել է արտահանվել։

Իսրայելի հետ ամբողջ առևտրի սառեցման մասին Անկարայի հայտարարությունից անակնկալի եկած թուրք արտահանողները փորձում են իրենց ապրանքներն Իսրայել ուղարկել երրորդ երկրների միջոցով:

Հիշեցնենք՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան դադարեցնում է ամբողջ արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել  էր Էրդողանը։

Էմմա Չոբանյան