Մոսկվան «հետախուզում է հայտարարել» Ուկրաինայի նախկին վարչապետի և այլ պաշտոնյաների նկատմամբ

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Ռուսաստանի ՆԳՆ-ն իր հետախուզման բազայում ներառել է Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին, երկրի կառավարության որոշ նախկին անդամների ու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գրոյսմանից և Դանիլովից բացի՝ ռուսական գերատեսչության հետախուզման տվյալների բազայում այժմ քարտեր կան Ուկրաինայի նախկին ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի և տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Ստեցի համար։

Նախօրեին ՆԳՆ-ն հետախուզման բազայում ներառել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկին և ՊՆ նախկին ղեկավար Միխայիլ Կովալին։

«Օգտվելով առիթից՝ հիշեցնում ենք, որ ի տարբերություն ռուսական անարժեք հայտարարությունների՝ Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով կալանավորելու հրամանը միանգամայն իրական է և ենթակա է կատարման աշխարհի 123 երկրներում»,- այսպես է պատասխանել Ուկրաինայի ԱԳՆ-ն հետախուզման մասին տեղեկությունները։