Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
«Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի․ գրում է armsport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է միանալ մյունխենյան ակումբին։
Ըստ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի՝ «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը դիտարկում է Էրիկ Տեն Հագի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոջեր Շմիդտի («Բենֆիկա») և Խուլեն Լոպետեգիի (առանց ակումբ) տարբերակները։
Ավելի վաղ Ռոբերտո Դե Ձերբին հայտարարել էր, որ ցանկանում է մնալ «Բրայթոնում»: