«Հուսով եմ՝ մեր երաժշտությամբ հանդիսատեսին ապագայի հանդեպ հույս փոխանցեցինք»․ տեղի ունեցավ «Էթնո ջազ» խորագրով համերգը

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայկական էթնիկ երաժշտությունը՝ յուրահատուկ գործիքավորմամբ ու մշակմամբ․ շվեյցարական «Authentic Light Orchestra»-ն (երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով) Երևանում հանդիսատեսին ներկայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգով՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։

«Authentic Light Orchestra»-ն հիմնադրել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտի-ինստրումենտալիստ Վալերի Տոլստովը 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Այն ձայնագրվել է «Authentic Light Orchestra»-ի և «String Orchestra»-ի հետ Մոսկվայում։

Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը և Միքայել Ոսկանյանը: Համերգին մասնակցում էին նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները։
«Մեր խումբը տարբերվում է իր կազմով․ կա լարային գործիքների երգչախումբ, ժողովրդական գործիքներ, բազմաժանր երանգներ ենք ստանում։ Քանի որ երկար ժամանակ է՝ Հայաստանում չէի նվագել, սթրեսի մեջ էի, հուզված։ Փորձերը շատ էին, ժամանակը՝ քիչ։ Փորձում էինք հասցնել ու կարծես թե ստացվեց, հանդիսատեսը շատ ջերմ ընկալեց մեզ ևհուսով եմ շուտռով կտեսնվենք նորից»,- համերգից հետո Factor TV-ի հետ զրույցում նշեց Վալերի Տոլստովը։

Թեև ապրում է Շվեյցարիայում, այնուամենայնիվ, Տոլստովը հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին։ Նշում է՝ պատասխանատու գործ է Հայաստանում ստեղծված այս իրավիճակում հանդիսատեսին ներկայանալ համերգով։

«Իհարկե հետևում եմ այստեղ ընթացող գործընթացներին։ Կարծում եմ՝ հիմա ժողովրդի մեծ մասը հոգեպես ծանր վիճակում է, սթրես է տանում, հուսով եմ՝ մեր համերգով կարողացանք էներգիա փոխանցել հանդիսատեսին և մի փոքր հույս՝ մեր ապագայի վերաբերյալ, որն այդքան էլ հեշտ չի թվում, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կհաղթահարենք»,- ասաց Տոլստովը։

Համերգը նախաձեռնել էր «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ը։ Մենակատարներն էին Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդևը (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):

Շարունակելով հոբելյանական համերգների շարքը՝ «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ը հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյա հոբելյանին։