Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով

Լուրեր

23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի առաջատար իրավապաշտպան կազմակերպության երկու իրավապաշտպաններ արդարացվել են «թուրք ազգի և պետության դեմ ուղղված վիրավորանքների» մեղադրանքից՝ 2021 թվականին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ իրենց արտահայտությունների պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) համանախագահ, հայտնի իրավաբան Էրեն Քեսքինին և ռասիզմի և խտրականության դեմ պայքարի İHD հանձնաժողովի անդամ Գյուլիստան Յարքընին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի վիճահարույց 301-րդ հոդվածով, որը վերաբերում է թուրք ազգին, խորհրդարանին, կառավարությանը կամ թուրքականությանը վիրավորելուն։ Նրանց առաջադրված մեղադրանքով նախատեսում է 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կապված 2021 թվականին İHD-ի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ նրանց հայտարարությունների հետ։ Քեսքինն ու Յարքընը Հայոց  ցեղասպանությունն անվանել են «ցեղասպանությունվ, որը թուրքական կառավարությունը չի ճանաչում։

Քեսքինն իր պաշտպանական հայտարարության մեջ ասել է, որ կարծում է՝ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրության կողմից 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից առաջ, հավասարազոր է ցեղասպանության։ Նա ասել է, որ հայերի հետ կատարված փորձությունը պետք է քննարկվի Թուրքիայում, և որ նման քննարկումը կօգնի երկրի ժողովրդավարացմանն ու ազատությունների ընդլայնմանը՝ հավելելով, որ ոչ մի օրենք չի կարող խանգարել մարդկանց արտահայտել իրենց տեսակետն այդ հարցի վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին: Թուրքիան պետք է առերեսվի սրան և հատուցում տա դրա համար։ Ես չեմ ընդունում իմ դեմ ուղղված մեղադրանքները»,- ասել է Քեսքինը՝ հավելելով, որ ցանկանում է վայելել նույն ազատությունները, ինչ նրանք, որոնք պնդում են, որ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չեն։

Դատարանը երկուսին էլ արդարացնելու որոշում է կայացրել՝ հանցակազմի տարրերը պարզված չլինելու հիմքով։

Էմմա Չոբանյան