Տրինիդադ և Տոբագոն որոշել է Պաղեստինն անկախ պետություն ճանաչել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Տրինիդադ և Տոբագոյի ղեկավարությունը որոշել է Պաղեստինը ճանաչել անկախ պետություն։ Այս մասին հաղորդվում է Կարիբյան ավազանի երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կառավարությունը նախարարների կաբինետի այսօրվա նիստում որոշում է կայացրել պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը: Արտաքին գործերի և Կարիբյան հանրության գործերի նախարարի հանձնարարականով նախարարների կաբինետը որոշել է, որ Պաղեստինի պաշտոնական ճանաչումը Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կողմից կնպաստի կայուն խաղաղության հասնելուն՝ Պաղեստինի պետականության հարցի շուրջ աճող միջազգային փոխհամաձայնության ամրապնդման միջոցով։ Կառավարության հետևողական դիրքորոշումն այն է, որ խնդրի լուծումը երկու պետությունների ստեղծման հիման վրա միակ ելքն է բռնության շարունակվող շրջապտույտից»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ներկայում Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 141-ը, իսկ աշխարհի 95 երկրներում գործում են Պաղեստինի դեսպանություններ և մշտական ներկայացուցչություններ: