Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Լուրեր

23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
Բոլորը

Գերմանիայում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ՝ կապված 2023 թվականի հունվարին իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության էլեկտրոնային փոստի սերվերի վրա հաքերային հարձակման հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստիան Վագները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հաքերային հարձակման հետ կապված միջադեպը ցույց է տալիս, որ «ռուսական սպառնալիքը Եվրոպայում անվտանգության ու խաղաղության համար իրական է և ահռելի»։

Ավելի վաղ էլ Ավստրալիայում այցով գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ ավարտվել է հաքերային հարձակման աղբյուրի վերլուծությունը, և երկրի իշխանությունները հանգել են եզրակացության, որ հարձակման հետևում կանգնած է APT28 հաքերային խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության հետ։

Սոցիալ-դեմակրատական կուսակցության սերվերները կոտրելու մասին հայտարարվել էր 2023 թվականի հունիսին։ Այդ ժամանակ կուսակցության գլխավոր քարտուղար Քևին Քյուներտը հայտնել էր, որ կան «համոզիչ հիմքեր՝ ենթադրելու, որ հաքերային հարձակումն իրականացվել է Ռուսաստանից»։