ՌԴ-ն մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայի հյուսիս-արևելքում

Լուրեր

24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
Բոլորը

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզության վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին հարցազրույց է տվել The Economist-ին, որում խոսել է ռուսական բանակի հետագա գործողությունների պլանների մասին և գնահատել Ուկրաինայի զինված ուժերի հեռանկարները ճակատում։ Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան ծանր է, որքան չի եղել ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, և կարող է է՛լ ավելի վատթարանալ:

Ըստ բարձրաստիճան զինվորականի՝ Ռուսաստանն այժմ պատրաստվում է հարձակման Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկովի և Սումիի շրջաններում: Այդ պլանների իրականացումը կախված է Դոնբասում Ուկրաինայի պաշտպանության կայունությունից։ Հիմնական գործողությունը կսկսվի «մայիսի վերջին կամ հունիսի սկզբին»։

Սկիբիցկին պատմել է, որ ՌԴ-ն ունի, ընդհանուր առմամբ, 514,000 ցամաքային զորք, որոնք ներգրավված են ուկրաինական օպերացիային, ինչը գերազանցում է 470,000-ը, որի մասին անցյալ ամիս հայտնել էր ՆԱՏՕ-ի ղեկավար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին:

Ուկրաինացի հետախույզի տեղեկություններով՝ ռուսական հյուսիսային խմբավորումը, որը բազավորված է Խարկովի հետ սահմանին, այժմ շուրջ 35,000 զինվորական ունի, սակայն, ամենայն հավանականությամբ, կհասցվի 50-70 հազարի։ ՌԴ-ն նաև պահեստայինների դիվիզիա կստեղծի (15-ից 20 հազար զինվորականով) ՌԴ կենտրոնական մասում, որը նա կարող է ավելացնել հիմնական ուժերին։ Չնայած գեներալ-մայորը նշում է, որ այս թիվը բավարար չէ խոշոր քաղաք գրավելու համար, The Economist-ը նշում է, որ նման կարծիք ունեն նաև արևմտյան զինվորականները։ Չնայած հավանական են նաև ավելի փոքր մասշտաբներով օպերացիաներ։