Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը CNNTurk-ի հետ զրույցում նշել է, որ ահաբեկչությունն իր սկզբնաղբյուրում ոչնչացնելու ռազմավարություն են իրականացնում։ Հայտարարելով, որ Իրաքը Թուրքիայի պատմական հարևանն է, և իրենք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել, Գյուլերն ասել է, որ PKK-ն հաստատվել է Հյուսիսային Իրաքում և երկար տարիներ գործում է այնտեղ։

Յաշար Գյուլերը երախտագիտություն է հայտնել Իրաքի իշխանություններին PKK-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար՝ նշելով, որ դա դժվար որոշում էր այդ երկրի համար։

Նա, միաժամանակ, դժգոհություն է հայտնել, որ որոշ դաշնակիցներ օդաչուների են պատրաստում PKK/YPG-ի համար, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Գյուլերը կոչ է արել դաշնակիցներին դադարեցնել այդ խմբավորումներին աջակցելը և Թուրքիային չմոլորեցնել PKK-ի հետ իրենց կապերի հարցում։

Ըստ Գյուլերի՝ Թուրքիան կռվում է PKK-ի դեմ Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ սահմանին, սակայն դժվարությունների է բախվում այդ հարցում իր հարևանների հետ շփումներում։

«Իրանի հետ սահմանին մենք պայքարում ենք PKK-ի հետ։ Նրանք հատում են սահմանն ու թաքնվում։ Մենք տեղեկացնում ենք մեր իրանցի ընկերերին և ցույց տալիս, թե որտեղ են թաքնվել, սակայն նրանք պնդում են, որ այնտեղ ոչ ոք չկա։ Դա անընդունելի է»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս՝ Սոմալիից մինչև Ադրբեջան։

«Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի կարող տեղավորվել իր սահմաններում։ Մեր մի ծայրը Սոմալիում է, մյուս ծայրը՝ Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի մեր եղբայրների հետ»,- նշել է Գյուլերը։