Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Օզգյուր Օզելին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Էրդողանն ԱԶԿ-ի կենտրոնակայանում ընդունել է CHP-ի նախագահ Օզգուր Օզելին։ Նրան այցի ընթացքում ուղեկցել է CHP-ի Ստամբուլից պատգամավոր Նամըք Թանը։

Հանդիպումից դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ կողմերը նախատեսում են քննարկել նոր Սահմանադրության ընդունման, տնտեսության, գործարար կյանքի զարգացումները և Իսրայելի կողմից Գազայում տեղի ունեցած «ջարդերը»։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) պատմական հաղթանակ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած կուսակցությունը, 2002 թվականին իշխանության գալուց ի վեր, ամենամեծ պարտությունը։ CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։