ՌԴ-ն Տաջիկստանից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Ռուս սահմանապահները սկսել են զանգվածաբար արգելել Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Սա խնդիր է, որին օտարերկրացիները բախվում են վերջին շրջանում օդանավակայաններում և ցամաքային անցակետերում, գրում է «Ագենստվոն»՝ վկայակոչելով իրավապաշտպան Վալենտինա Չուպիկին։

Նախկինում ՌԴ իշխանությունները զանգվածաբար երկիր չէին թողնում միայն Տաջիկստանի քաղաքացիներին։

Չուպիկն ասում է, որ երկիր մուտք գործելիս միգրանտների կալանավորումը սկսվել է ապրիլի 24-ին, իսկ մայիսի 1-ին մոտ 4500 մարդ է կուտակվել ՌԴ օդանավակայաններում, նույնքան մարդու թույլ չեն տվել մտնել երկիր ցամաքային անցակետերով։ Նա նշում է, որ Ռուսաստանը երբեք չի մերժել օտարերկրացիների մուտքը երկիր նման մասշտաբներով։

Այժմ Տաջիկստանի քաղաքացիները կազմում են ձերբակալվածների ընդհանուր թվի մեկ քառորդը, ձերբակալվածների մոտավորապես կեսը Ուզբեկստանից միգրանտներ են, մնացածը՝ հիմնականում Ղրղզստանի քաղաքացիներ։

Չուպիկի խոսքով՝ ապրիլի 24-ից միգրանտներն իրեն մոտ երկու հարյուր նամակ են գրել, որտեղ բողոքել են, որ իրենց ջուր և սնունդ չեն տալիս, թույլ չեն տալիս զուգարան գնալ, հեռախոսները խլել են՝ առանց որևէ բացատրություն տալու: Շատ քաղաքացիներ հետ են ուղարկվում մեկ կամ երկու օրվա ընթացքում, բայց երբեմն գործընթացը կարող է ձգձգվել մինչև մեկ շաբաթ:

Ուզբեկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարությունները դեռևս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Ապրիլի 27-ին Տաջիկստանի ԱԳՆ-ն դիմել էր երկրի քաղաքացիներին՝ խորհուրդ տալով զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Մինչ այս, հայտարարվել էր Տաջիկստանի քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու «անհիմն մերժումների» կտրուկ աճի մասին։ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել նման դեպքերի կապակցությամբ, որոնք «համատարած են դարձել»։

Ապրիլի 28-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունները Մոսկվայի օդանավակայաններում պահում են երկրի հազարից ավելի քաղաքացիների։

«Արգելափակված քաղաքացիների թվում կան տաջիկ ուսանողներ, որոնք սովորում են Ռուսաստանում՝ Ռուսաստանի կառավարության կրթական քվոտաների հաշվին», – նշել են գերատեսչությունում։

Ապրիլի 29-ին Տաջիկստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա ներկայացրեց ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևին՝ Ռուսաստանում հանրապետության քաղաքացիների «իրավունքների և ազատությունների համատարած ոտնահարման» կապակցությամբ։