ՌԴ-ն համագործակցում է այլ երկրների հետ՝ նվազեցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների ռիսկերը․ Պեսկով

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է այլ երկրների հետ համագործակցությունը՝ ամերիկյան պատժամիջոցների ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նա ասել է, որ Վաշինգտոնի սահմանափակումները չեն կարող խաթարել այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը։

«Միացյալ Նահանգները շարունակում է իր անթաքույց ճնշումն այդ երկրների վրա, ընկերություններ են տուժում։ Բայց դա ի վիճակի չէ խաթարել այդ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկրները շահագրգռված են դրանում, նրանք պահպանում են իրենց ինքնիշխանությունը»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ հույս ունի շարունակել համագործակցությունը այլ երկրների հետ և միևնույն ժամանակ «նվազագույնի հասցնել նման ոչ բարեկամական, ավելի ճիշտ՝ թշնամական դրսևորումների ռիսկերը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի, քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների նկատմամբ, որոնք օգնում են Մոսկվային ձեռք բերել առանցքային ռեսուրսներ զենքի ու պաշտպանական արտադրանքի արտադրության համար։

Պատժամիջոցները սահմանվել են գրեթե 300 ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄԷ-ից, ինչպես նաև Բելգայից ու Սլովակիայից։