Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են
Տնտեսություն
02.05.2024 | 14:53Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված 30 հա տարածքով պուրակ: Աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները: Կկառուցվեն նոր ճեմուղիներ, ինչպես նաև կայանատեղի՝ նախատեսված շուրջ 180 մեքենայի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Factor TV-ն անդրադարձել էր պուրակի կառուցման աշխատանքների ընթացքում արձանագրված որոշ թերացումների։
Էժան, բայց թերություններով․ որ ընկերությունն է կառուցում «Կյանքի պուրակ»-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ