Վրաստանի արևմտյան հետագիծը վտանգի տակ է․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ԱՄՆ-ը դատապարտում է Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանում, և կառավարության պաշտոնյաների կեղծ նարատիվները՝ այն պաշտպանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Իշխող կուսակցության անդամները պարզ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ​​ձայները և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը: Այս օրենքը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են անորոշ հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք հիմքն են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը, և այդպիսով վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում»,- նշում է Պետքարտուղարությունը։

Ըստ հայտարարության՝ մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում արտաքին օգնությունը, որը տրամադրել են Վրաստանին 32 տարի՝ երկրի տնտեսությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողության համար, հիմնովին խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ հաստատված ամուր հարաբերությունները:

«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի և նրա ձայնը լսելի լինելու իրավունքի կողքին: Մենք դատապարտում ենք խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին՝ թույլ տալ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»,- նշվում է հայտարարության մեջ։