Ռուսական հարվածները վնասել են Ուկրաինայի էներգետիկ հզորության կեսը․ Կուլեբա

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական հարվածները վնասել են երկրի էներգետիկ հզորությունների կեսից ավելին։

«Ռուսական բալիստիկ հրթիռներն այս պատերազմի իրական պատուհասն են։ Դրանք հիմնականում օգտագործվում են մեր էներգետիկ համակարգը ոչնչացնելու համար։ Ես համարձակվում եմ ասել, որ եթե մեկ այլ երկրի էներգետիկ համակարգին նման մասշտաբի վնաս հասցվեր, այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ կլիներ, քան Ուկրաինայում է։ Մենք դիմանում ենք, քանի որ շատ բան ենք սովորել, մենք տոկուն ենք, գիտենք, թե ինչն է վտանգված: Բայց մեր էլեկտրացանցերի կեսը վնասված է, իսկ մենք դեռ պետք է կառավարենք երկիրը, պատերազմենք և շահենք աշխարհի աջակցությունը»,- ասել է Կուլեբան:

Նա նաև կոչ է արել Արևմուտքին «ավելի հավակնոտ ծրագրեր» կազմել հետպատերազմյան աշխարհակարգի համար: Կուլեբայի խոսքով՝ սխալ են Արևմտքում առկա այն մտքերը, թե անհնար է ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և «այրել կամուրջները», քանի որ նախագահ Պուտինի հետ հնարավոր չի լինի համաձայնության գալ։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ ռուսական պաշտպանական համալիրը մեծացնում է իր հնարավորությունները ոչ միայն Ուկրաինայի հետ պատերազմի համար։

«Ռուսաստանը Պուտինի օրոք թշնամի համարեք, ո՛չ պակաս», – հայտարարել է նա։