ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ռուսաստանը խախտել է քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պետքարտուղարությունը պնդում է, որ ռուսական զորքերն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ կիրառել են քլորոպիկրին թունավոր նյութը։ Այս ամենի հետ կապված ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում ներառվել են ՌԴ ՊՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը, կիրառական ակուստիկայի ռուսական գիտահետազոտական ​​ինստիտուտը և ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտը, ինչպես նաև չորս ընկերություններ, որոնք կապված են ռուսական քիմիական ու կենսաբանական զենքի ծրագրերի հետ։

«Նման քիմիական նյութերի օգտագործումը միակ դեպքը չէ և, հավանաբար, պայմանավորված է ռուսական ուժերի ցանկությամբ՝ դուրս մղել ուկրաինական զորքերն ամրացված դիրքերից և հասնել մարտավարական հաջողությունների մարտի դաշտում»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու նպատակով օգտագործվել է նաև քլորոպիկրին արցունքաբեր նյութ։ Քլորոպիկրինը, որն արգելված է Քիմիական զենքի արգելման Հաագայի կազմակերպության կողմից, հեղուկ է, որի գոլորշիներն ազդում են մաշկի և լորձաթաղանթների վրա, իսկ  բարձր կոնցենտրացիաներում առաջացնում են մկանների անկառավարելի ցնցումներ: Այն առաջին անգամ օգտագործվել է գերմանական զորքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Reuters-ը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, հայտնել էր, որ ռուսական զորքերը մարտի դաշտում օգտագործել են նաև նռնակներ CS արցունքաբեր գազով, որը նաև հայտնի է որպես «Յասաման»։