ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանից ընկերության նկատմամբ՝ ՌԴ ռազմարդյունաբերությանն աջակցելու համար

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի, քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել առանցքային ռեսուրսներ զենքի ու պաշտպանական արտադրանքի արտադրության համար։

Պատժամիջոցները սահմանվում են գրեթե 300 ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄԷ-ից, ինչպես նաև Բելգայից ու Սլովակիայից։

Ադրբեջանից պատժամիջոցների ցանկում ներառված ընկերությունը «Lahic Energy» ՍՊԸ-ն է։ Եվգենի Ալիևը գնումների գործակալ է, որը համակարգում է միջնորդների ցանցը, նրանք պատվերներ են տալիս ռուս վերջնական օգտատերերի անունից, որոնք սերտ կապեր ունեն ռուս զինվորականների հետ: Ալիևի գնումների ցանցը ներառում է Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati (Lahic Energy), GMM FZE և GMM Management DMCC (GMM Management) ընկերությունները։

Lahic Energy-ն ադրբեջանական կազմակերպություն է, որը 2023 թվականին բիզնես է վարել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից:

GMM FZE-ն և GMM Management-ն էլ ԱՄԷ-ում գործող ընկերություններ են, որոնք բիզնես են վարել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից։ Ջահանգիր Եվգենևիչ Ալիևը (Ջահանգիր Ալիևը) Lahic Energy-ի տնօրենն է, Եվգենի Ալիևի որդին: