Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Արևմտյան Թուրքմենստանի Բալկանյան վելայեթի (տարածաշրջանի) պետական կառույցների ղեկավարներին ստիպում են հուշանվեր-ժամացույցներ գնել, որոնց վրա պատկերված են երկրի ներկա և նախկին նախագահներ Սերդար և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովները: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Հուշանվեր-ժամացույցի արժեքը (կախված չափսից և դիզայնից) տատանվում է 1500-ից (428 դոլար) մինչև 3000 (850 դոլար) մանաթի սահմաններում։

Ըստ «Ազատլըքի» աղբյուրի՝ փոքր բյուջետային կազմակերպությունների ղեկավարներից պահանջվել է գնել ժամացույցների ավելի էժան տարբերակը, իսկ տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է գնեն թանկարժեք ժամացույցներ:

Մի քանի դպրոցների տնօրեններ ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցում ասել են, որ նվեր-ժամացույցների հարկադիր առևտրի հետևում կանգնած են Բերդիմուհամեդովների հետ մտերիմ մարդիկ։

«Այդ ժամացույցները հատուկ արտադրվում են Չինաստանում, այնուհետև բերում և բռնի կերպով վաճառում են ժողովրդին, իսկ ԱԱԾ-ի մարմինների միջոցով վերահսկում են ժամացույցների առևտուրը»,- նշել է Բալկանյան վելայեթի դպրոցներից մեկի տնօրենը։

Թուրքմենստանում պետական կառույցների աշխատակիցները պարբերաբար ենթարկվում են շորթումների։ Նրանցից գումար են շորթում նախագահի գրքերը գնելու, նրա դիմանկարները թարմացնելու և այլի համար: