Բաքուն արշավ է սկսել Ալիևին ոչ լեգիտիմ նախագահ անվանած ԵԽԽՎ պատգամավորի դեմ

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Բաքուն շարունակում է ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի դեմ արշավը, որը նախօրեին անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությանը։

«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևի շուրջ ձևավորված հանցավոր խումբը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիին։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով վերադառնալու ճանապարհ չունի՝ ո՛չ հիմա, ո՛չ հունվարին»,- գրել էր նա X-ի իր միկրոբլոգում։

Շվաբեին արձագանքել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, ԵԵԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անփոփոխ ղեկավար Սամեդ Սեիդովը՝ գերմանացի պատգամավորին անվանելով «քաղաքական ահաբեկիչ»։

«Շվաբեն բացահայտել է իր իրական դեմքը։ Նա վարձկան քաղաքական գործիչ է, որը խայտառակում է իրեն, իր երկիրն ու Եվրոպայի խորհուրդը: Նա քաղաքական ահաբեկիչ է, որն ապօրինի զավթել է իշխանությունը ԵԽԽՎ-ում և ոչնչացնում է ոչ միայն այս կազմակերպությունը, այլև եվրաինտեգրման գաղափարը»,- գրել է Սեիդովը։

Ի պատախան՝ Շվաբեն նրան անվանել է «բռնապետի շնիկ»։

«Ճշմարտությունն այն է, որ դուք երկակի կյանք եք վարել, որը հիանալի է եղել ձեզ համար: Որպես բռնապետի շնիկ՝ հիանալի ժամանակ եք անցկացրել ժողովրդավարական Եվրոպայի քաղաքներում՝ Ադրբեջանում ազնիվ ու պարկեշտ մարդկանց արյան գնով»,- գրել է եվրոպացի պատգամավորը։

Միաժամանակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն լրատվամիջոցներին ասել է, թե «Շվաբեի ատելությունն Ադրբեջանի նկատմամբ կապված է ոչ թե Եվրոպայի, այլ նրա անձնական շահերի հետ»։

«Նրա ատելությունն Ադրբեջանի հանդեպ բխում է նրա անձնական, ոչ թե Եվրոպայի շահերից, նա կատարում է իր տերերի պատվերը։ Ատելության նման արտահայտություններով մարդիկ ցանկանում են հաճոյանալ իրենց տերերին՝ հակառակ եվրոպական ու գերմանական արժեքներին»,- ասել է Մոլլազադեն՝ Շվաբեին մեղադրելով ֆինանսական խարդախությունների մեջ։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ֆրանկ Շվաբեն Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշման նախաձեռնողներից է։ Այս որոշման ընդունումից հետո էլ գերմանացի պատգամավորը հայտնվել է պաշտոնական Բաքվի քարոզչական թիրախում։

Էմմա Չոբանյան