Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Քաղաքականություն
01.05.2024 | 14:05Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորել է մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում:
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի, ՀՀ-ՊՀԾ հետագա համագործակցության շուրջ։