Բաքվի դեմ ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների ցուցակում է Ադրբեջանի ԳՇ պետը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի 41 պաշտոնյաներից բաղկացած ցուցակում, որոնց դեմ ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել, երեք նոր անուններ են ավելացվել։

Մի խումբ կոնգրեսականներ՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ (HR8141), որը նախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։

«Ներկայացրեցի Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման ակտը՝ Արցախում հայերի էթնիկ զտումներից և քաղաքական ընդդիմության դաժան ճնշումներից հետո ադրբեջանցի 44 պաշտոնյաների դեմ գործողություններ ձեռնարկելու համար: Միացյալ Նահանգները պետք է ամուր դիրք գրավի Հայոց ցեղասպանության դեմ»,- X-ում գրել է Տիտուսը։

Այս օրինագիծը շարունակում է աջակցություն ստանալ Կոնգրեսի անդամների շրջանում։ Մինչ օրս համահեղինակների թիվը 21-ից հասել է 27-ի։

Ադրբեջանական Թուրան գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, ավելի վաղ ներկայացրել էր 41 ադրբեջանցի պաշտոնյաների անունները։ Այժմ լրատվամիջոցը պարզել է ևս երեք նոր անուններ՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեյմաթ Ավազովը, Բաքվի Նասիմի շրջանային դատարանի դատավոր Ազեր Տագիևը։

Անցյալ շաբաթ Կոնգրեսում ներկայացվելուց հետո օրինագիծն ուղարկվել է Արտաքին հարաբերությունների և դատական ​​հարցերի հանձնաժողովներին։ Այլ գործողություններ դեռևս չեն ձեռնարկվել։ Եթե ​​օրինագիծն ընդունվի, Կոնգրեսը կպահանջի նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների և Արցախում ռազմական գործողությունների համար:

Օրինածում ներկայացված ադրբեջանցի պաշտոնյաները Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Ցանկում են, մասնավորապես, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նակին հրամանատար, այժմ ցամաքային զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Էլգյուն Ալիևը, Ադրբեջանի 218-րդ կոմանդո-բրիգադի հրամանատար, գնդապետ Էլշան Սանաևը, Ադրբեջանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևը, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը, նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը և այլ պաշտոնյաներ։

Էմմա Չոբանյան