Իսրայելը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների համար. WSJ

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Իսրայելը ծրագրում է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկի շուրջ բանակցելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իսրայելի եւ Եգիպտոսի պաշտոնյաներին։

Եգիպտական անվտանգության աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն ապրիլի 29-ի ուշ երեկոյան մեկնել է Կահիրեից և «կվերադառնա զինադադարի առաջարկին գրավոր պատասխանով»։ Պարբերականը նշում է, որ արաբ միջնորդները ՀԱՄԱՍ-ին մղում են ընդունել հրադադարի պայմանները Ռաֆահում Իսրայելի ծրագրած ռազմական գործողությունից առաջ։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աբդուլ Լաթիֆ ալ-Կանուն ընդգծել է Պաղեստինի ժողովրդի պահանջների կատարման անհրաժեշտությունը, այդ թվում՝ «մշտական զինադադարը, զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից և փախստականների վերադարձը»:

Եգիպտական աղբյուրները թերթին հայտնել են, որ Մոսադի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան դիտարկում է այս շաբաթ Կահիրե այցը այն բանից հետո, երբ արաբ միջնորդները ՀԱՄԱՍ-ին են փոխանցել պատանդներին ազատ արձակելու գործարքի մանրամասները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց: Ըստ աղբյուրի՝ Իսրայելը կարող է պատվիրակություն ուղարկել, սակայն դա կախված է «բանակցությունների զարգացումներից»։

Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելն արել է հրադադարի իր վերջին առաջարկը՝ նախազգուշացնելով, որ դա այժմ զինադադարի «վերջին հնարավորությունն» է, նախքան իսրայելական բանակը ցամաքային գործողություն կսկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցի է  ապաստանել։