ԵՄ-ին անդամակցությունն իրականություն կդառնա. Զելենսկի

Լուրեր

24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
Բոլորը

Միացյալ Եվրոպայում լինելը յուրաքանչյուր ազգի երազանքն է, և այդ երազանքը շուտով իրականություն կդառնա Ուկրաինայի համար։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է «Չեխիայի 20 տարիները ԵՄ-ում․ ընդլայնված Եվրոպայի տեսլական» համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ, հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է Korrespondent-ը։

Նրա խոսքով՝ եվրոպական մայրցամաքը կարող է ուժեղ և իսկապես խաղաղ լինել միայն այն դեպքում, երբ Եվրոպայում ոչ մի եվրոպացի դուրս չմնա «նավից»։ Ըստ Զելենսկիի՝ «Եվրոպան դատապարտված է լինել համագործակցության տարածք, որպեսզի մնա կյանքի տարածք, և հենց սա էլ պետք է պաշտպանել»։

«Եվ ես վստահ եմ Եվրոպայի վրա։ Ես վստահ եմ, որ մեր կյանքի ընթացքում տեղի կունենա այսպիսի կոնֆերանս, որը նվիրված է եվրոպական համայնքում Ուկրաինայի 20-ամյակին, իսկ մենք արդեն հունիսին կարող ենք սկսել այս ճանապարհը՝ փաստացի մեկնարկելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության ղեկավարները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ 2024 թվականի մարտին էլ Կիևը հայտարարել է, որ Ուկրաինան կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր չորս հանձնարարականները, որոնք անհրաժեշտ էին Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների շրջանակը հաստատելու համար։