Նեթանյահուն հայտարարել է, որ, ամեն դեպքում, Ռաֆահում ռազմական գործողություն կսկսեն

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ, ամեն դեպքում, կսկսեն Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի գրոհը՝ չնայած զսպվածության միջազգային կոչերին: Նա հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի գումարտակները «գործարքով կամ առանց գործարքի», որի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում Կահիրեում, գրում AFP-ն:

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են հրադադարի մասին համաձայնագրի շուրջ, որը նախատեսված է պատանդներին ազատելու և պաշարված անկլավում գտնվող պաղեստինցիներին որոշակի օգնություն բերելու համար:

«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, բացառվում է։ Մենք կմտնենք Ռաֆահ և կվերացնենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ գործարքով կամ առանց գործարքի, որպեսզի հասնենք ամբողջական հաղթանակի»,- ասել է Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Իսրայել տարածաշրջանում իր շրջագայության ավարտին, որը սկսվել է երկուշաբթի Սաուդյան Արաբիայից: Նա հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավելին անի, որպեսզի օգնությունը մուտք գործի Գազա, սակայն հումանիտար ճգնաժամը մեղմելու լավագույն միջոցը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, հրադադարի շուրջ երկու կողմերի համաձայնությունն է: