Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավարը հայտնել է հեռահար հրթիռների խոցման մասին

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բռնակցված Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլի շրջանում «ATACMS հրթիռի խոցելուց հետո», իբր, մարտագլխիկի չպայթած բաղադրիչները ցրիվ են եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուշադրություն թերակղզու բնակիչներին և հյուրերին։ ATACMS հրթիռը խոցելուց հետո ցրիվ են եղել դրա չպայթած բաղադրիչները։ Սույն զինամթերքը հայտնաբերելու դեպքում այն չբարձրացնել, դրան չմոտենալ, կանչել ՆԳՆ ու ԱԻՆ մասնագետների»,- նշել է նա։

Ռուսական Telegram-ալիքներն ու պաշտոնյաները հայտնել են բռնակցված Ղրիմում պայթյունների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին։ Նրանց տվյալներով՝ տեղի բնակիչները պայթյուններ են լսել Եվպատորիայում, Ջանկոյում, Սիմֆերոպոլում, Գվարդեյսկի և Կրասնոպերեկոպսկի շրջաններում։

Աքսյոնովի խորհրդական Օլեգ Կրյուչկովն իր հերթին կոչ է արել «չնկարահանել և չհրապարակել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը»։ Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը նույն խնդրանքով դիմել է իր Telegram-ալիքի բաժանորդներին և հայտնել, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն է «աշխատել» Ջանկոյում և Սիմֆերոպոլում, իսկ թերակղզին հարձակման է ենթարկվել ATACMS հրթիռներով։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը վերջերս Ուկրաինային մատակարարել է 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռներ։ Ուկրաինան դրանք առաջին անգամ օգտագործել է Ղրիմում, հայտնել էին ԱՄՆ պաշտոնյաներն ու լրատվամիջոցները։