Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, կան ձերբակալվածներ

Լուրեր

22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում շարունակվում են ուսանողների ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ։ Տեխասի համալսարանում ապրիլի 29-ին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Իսկ Կոլումբիայի համալսարանը ժամանակավորապես արգելել է ցուցարար ուսանողներին մասնակցել դասերին, հայտնում է ABC News-ը:

Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև առճակատումը ծագել է ուսանողների դիմադրության արդյունքում, ովքեր հրաժարվել են կատարել համալսարանի ղեկավարության հրահանգները և լքել ուսանողական համալսարանի հարավային բակը, որտեղ կազմակերպվել էր ինքնաբուխ վրանային քաղաք։

«Լսվում էր ցուցարարների վանկարկումները. «Այստեղ անկարգություններ չկան։ Ինչո՞ւ եք պաշտպանիչ հագուստ կրում»։ Քիչ անց ժամանել են ոստիկանները, որոնք բռնի ուժով մաքրել են տարածքը»,- հայտնում է լրատվականը։

Լրագրողները, սակայն, նշել են, որ ցուցարարների մեծ մասը համալսարանում սովորողներ չեն եղել։

Ամբողջ երկրում համալսարաններում վերջին օրերին բողոքի ակցիաների մասնակցող գրեթե 1000 մարդ է ձերբակալվել։ Իսկ Տեխասի համալսարանում ապրիլի 29-ին առնվազն 40 ցուցարար է ձերբակալվել։ Մի խումբ ցուցարարներ շրջապատել են ձերբակալվածներին տանող ոստիկանական մեքենան․ իրավապահներն արցունքաբեր գազ և լուսաձայնային միջոցներ են կիրառել՝ ամբոխը ցրելու համար, գրում է Associated press-ը։

Հավելենք, որ ուսանողները պահանջում են, որ համալսարանները խզեն ֆինանսական կապերն Իսրայելի հետ։ Որոշ հրեա ուսանողներ էլ հայտնել են, որ ցույցերը հակասեմական դրսևորումներ են ստացել։