ՄԱԿ-ի փորձագետները հաստատում են՝ ՌԴ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռ է օգտագործել Խարկովին հարվածելիս

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 2-ին Ուկրաինայի Խարկով քաղաքին հարվածած հրթիռի բեկորները հյուսիսկորեական Hwasong-11 սերիայի բալիստիկ հրթիռից են եղել։ Այս մասին ՄԱԿ-ի փորձագետները հայտնել են Անվտանգության խորհրդի հանձնաժողով ներկայացրած 32 էջանոց զեկույցում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

«Ուկրաինայի իշխանությունների կողմից տրամադրված հետագծի մասին տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այն արձակվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից»,- գրել են նրանք ապրիլի 25-ին ԱԽ Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների հահնձնաժողովին ուղղված զեկույցում:

Հյուսիսային Կորեան 2006 թվականից ի վեր ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերի պատճառով, և սահմանափակումները տարիների ընթացքում ուժեղացվել են:

Երեք դիտորդներ այս ամսվա սկզբին մեկնել են Ուկրաինա՝ ուսումնասիրելու բեկորները, և որևէ ապացույց չեն գտել, որ հրթիռը պատրաստվել է Ռուսաստանի կողմից: Նրանք «չեն կարողացել ինքնուրույն բացահայտել, թե որտեղից է արձակվել հրթիռը, և ում կողմից»։

Եթե ​​հաստատվի ԿԺԴՀ-ից Ռուսաստան հրթիռների մատակարարման փաստը, ապա դա կլինի 2006 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խախտում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաքելություններն անմիջապես չեն արձագանքել դիտորդների զեկույցը մեկնաբանելու՝ լրատվամիջոցի դիմումին։