ԱՄՆ գանձապետարանը ժամանակավորապես թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի հետ

Լուրեր

22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Բոլորը

ԱՄՆ գանձապետարանը ժամանակավորապես թույլատրել է գործարքներ կատարել էներգետիկ ոլորտում ռուսական բանկերի հետ, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ։ Գերատեսչության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ գործունեության արգելքը կասեցվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ էներգետիկայի հետ կապված համարվում են այն գործարքները, որոնք վերաբերում են նավթի, LNG-ի, փայտանյութի, ածխի և ուրանի արդունահանմանը, արտադրությանը, վերամշակմանը, տեղափոխմանը կամ գնմանը։

Լիցենզիան թույլ է տալիս նաև գործարքներ կատարել ռուսական բանկերի հետ՝ կապված ցանկացած միջոցներով էներգիայի արտադրության, մատակարարման կամ փոխանակման հետ։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Վաշինգտոնը բազմիցս պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի դեմ։ Սահմանափակող միջոցներ են մտցվել նաև ֆինանսական հաստատությունների նկատմամբ, եթե նրանք գործարքներ են կատարում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի շահերից ելնելով։

Այսպիսով, ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից, որպեսզի սահմանափակեն Պեկինի աջակցությունը ռուսական ռազմական արտադրությանը։