ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ողջունել է ՀՀ հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ. տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները․ կողմերն անդրադարձել են նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և իրականացման գործընթացը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների վրա։ Նախարարի խոսքով՝ նոր համակարգի ներդրմամբ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը դարձել է առավել պարզ, թափանցիկ ու հասցեական՝ հնարավորություն ստեղծելով բազմակողմանիորեն գնահատել քաղաքացիների կարիքները, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շեշտել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած ոլորտային համագործակցության դերն ու այս համատեքստում ողջունել Հայաստանի հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ Հայաստանում համատեղ միջոցառում անցկացնելու հնարավորությունը։