Բալթյան երկրները նախազգուշացնում են ավիավթարների վտանգի մասին՝ ՌԴ-ի կողմից GPS ազդանշանները ճնշելու պատճառով

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Ռուսաստանին մեղադրել են Բալթիկ ծովի տարածաշրջանում GPS արբանյակային նավիգացիոն համակարգի աշխատանքը ճնշելու մեջ։ Այդ կապակցությամբ նրանք նախազգուշացրել են տարածաշրջանում ավիացիոն պատահարների աճի սպառնալիքի մասին, գրում է The Financial Times-ը։

Ըստ պաշտոնյաների՝ ապրիլի 25-ին և 26-ին ֆիննական Finnair ավիաընկերության երկու ինքնաթիռներ Հելսինկիից թռել են Էստոնիայի Տարտու քաղաք, սակայն GPS-ի խափանման պատճառով ստիպված են եղել վերադառնալ մեկնման օդանավակայան։ Օդաչուներն այս որոշումը կայացրել են, քանի որ վստահ չեն եղել, որ կկարողանան ապահով հասնել իրենց նշանակետ։

«Եթե գիշերն օդանավը կառավարելիս ինչ-որ մեկն անջատի ձեր լուսարձակները, ճանապարհը վտանգավոր կդառնա։ Իրավիճակը Բալթյան տարածաշրջանում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, այժմ չափազանց վտանգավոր է դարձել՝ այն անտեսելու համար»,- ընդգծել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Էստոնիայի իշխանությունները GPS-ի հետ կապված իրավիճակը համարում են «Ռուսաստանի թշնամական գործունեության մաս» և այդ թեման բարձրացնում են դաշնակիցների հետ զրույցներում, նշել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

Նրա խոսքով՝ Մոսկվայի գործողությունները «հիբրիդային հարձակում և սպառնալիք են ներկայացնում մեր ժողովրդի և անվտանգության համար, որը մենք չենք հանդուրժի»։

2023 թվականի օգոստոսից մինչև 2024-ի մարտի վերջը Բալթիկ ծովի տարածաշրջանում GPS ազդանշանի խափանման կամ կեղծման դեպքերի թիվը շաբաթական 50-ից հասել է 350-ի, փորձագետների օգնությամբ հաշվարկել է The Sun պարբերականը՝ հիմնվելով GPSJAM-ի տվյալների վրա։

Մարտին Ռուսաստանին կասկածում էին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շափսին տեղափոխող RAF ինքնաթիռի GPS ազդանշանը խլացնելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Շափսի RAF Dassault 900LX Falcon ինքնաթիռը վերադառնում էր Լեհաստանից՝ թռչելով Կալինինգրադի մոտակայքում։ Արբանյակների հետ կապ չի եղել մոտավորապես 30 րոպե, ինչի պատճառով օդաչուները ստիպված են եղել օգտագործել այլընտրանքային նավիգացիոն համակարգեր։

Այս տարեսկզբին Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Մարտին Հերեմը խոստովանել էր, որ արբանյակային նավիգացիոն համակարգի միջամտությունը կարող է կապված լինել ռուսական գործողությունների հետ։ Ըստ Հերեմի՝ Մոսկվան կարող է դրան դիմել ՆԱՏՕ-ի հետ հնարավոր ռազմական բախման վտանգի պայմաններում: