Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հյուսիսային Կորեան ականներ է տեղադրել միջկորեական ճանապարհի ապառազմականացված գոտում, որը բաժանում է երկու երկրները։ Այս մասին գրում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորական պաշտոնյայի։

Աղբյուրի խոսքով՝ Հարավային Կորեայի զինվորականները հայտնաբերել են, որ ականները տեղադրվել են անցյալ տարվա վերջին Սեուլից 85 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող ապառազմականացված գոտու ներսում՝ հողածածկ ճանապարհի վրա:

Անցյալ տարեվերջից ԿԺԴՀ-ն ականներ է տեղադրել երկու Կորեաների միջև ընկած բոլոր ճանապարհներին։ Հունվարին հյուսիսկորեական զորքերն ականներ տեղադրելիս նկատվել են  միջկորեական երկու ճանապարհներին․ արևմուտքում՝ Կյոնգիի ճանապարհին, և արևելյան ափին՝ Տոնհեի ճանապարհին: Մարտին պարզվել է նաև, որ Հյուսիսային Կորեան հեռացրել է այդ երկու ճանապարհների երկայնքով տեղադրված տասնյակ փողոցային լապտերները:

Ըստ գործակալության՝ նման քայլեր են ձեռնարկվել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել հրաժարվել Հարավային Կորեայի հետ միավորման քաղաքականությունից և երկու երկրների հարաբերությունները սահմանել որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ։ Հունվարին Կիմ Չեն Ընը կարգադրել է «խիստ» միջոցներ ձեռնարկել՝ արգելափակելու սահմանի երկայնքով միջկորեական հաղորդակցության բոլոր ուղիները, ընդհուպ մինչև «անշրջելի մակարդակ»։