«Իրավիճակը ճակատում սրվել է». Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը՝ Դոնեցկի մարզում ՌԴ-ի մարտավարական հաջողությունների մասին

Լուրեր

24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր Տելեգրամ-ալիքում արված գրառմամբ տեղեկացրել է ռազմաճակատում իրավիճակի սրման և ռուսական զորքերի մարտավարական հաջողությունների մասին։ Միևնույն ժամանակ, Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները հայտնել են, որ առաջիկա շաբաթների ընթացքում, մինչ ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, կհասնեն մարտավարական նշանակալի հաջողությունների, բայց դժվար թե կարողանան կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սիրսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար ամենադժվար իրավիճակը ստեղծվել է Դոնեցկի մարզում երկու ուղղությամբ՝ Պոկրովսկի մոտ (Ավդեևկայից հյուսիս-արևմուտքում՝ Օչերետինո գյուղի մերձակայքում), որտեղ ռուսական զորքերին հաջողվել է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը, ինչպես նաև Կուրախովոյում՝ Մարինկայի մոտ։

«Հակառակորդն այս ուղղություններով տեղակայել է մինչև չորս բրիգադ և փորձում է հարձակողական գործողություններ ծավալել Ավդեևկայից և Մարինկայից դեպի արևմուտք՝ ճանապարհ բացելով դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները, պահպանելով մեր պաշտպանների կյանքն ու առողջությունը, տեղափոխվել են դեպի նոր գծեր Բերդիչիից, Սեմենովկայից և Նովոմիխայլովկայից դեպի արևմուտք»,- գրել է Սիրսկին։

Բերդիչին և Սեմենովկան երկու բնակավայրեր են, որոնք գտնվում են Օչերետինոյի մոտ։ Հայտարարությունը, թե ուկրաինական զինված ուժերը նահանջել են այս գյուղերից արևմուտք, նշանակում է, որ ռուսական բանակին հաջողվել է որոշակիորեն ընդլայնել բեկումնային գոտին այս տարածքում, գրում է պարբերականը։

«Ընդհանուր առմամբ, այս հատվածներում հակառակորդը որոշակի մարտավարական հաջողությունների է հասել, սակայն չի կարողացել օպերատիվ առավելություն ստանալ»,- ասում է Սիրսկին։

Կիրակի ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ առնել Օչերետինոյի հարավ-արևելքում գտնվող Նովոբախմուտովկա բնակավայրը։ Ուկրաինացի զինվորականները չեն հաստատում այս տվյալները, սակայն DeepState նախագիծը, որը մոտ է Ուկրաինայի Զինված ուժերին, այս գյուղը դասում է ռուսական վերահսկողության գոտու մաս։

Ըստ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետների՝ ռուսական բանակը չի կարողացել իսկապես արագ առաջխաղացում ունենալ այս տարածքում, և դա վկայում է այն մասին, որ «ուկրաինական ուժերն այնտեղ պահպանում են դիրքերն ու ռեսուրսները, որոնք դեռ դանդաղեցնում են ռուսական հարձակումն արևմտյան ուղղությամբ»։

«Փորձելով գրավել ռազմավարական նախաձեռնությունը և ճեղքել առաջնագիծը՝ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է մի քանի ուղղություններով՝ ստեղծելով ուժերի և միջոցների զգալի առավելություն։ Ակտիվորեն հարձակվում է առաջնագծի ամբողջ երկայնքով, որոշ ուղղություններով ունենում է մարտավարական հաջողություններ»,- ռազմաճակատում ստեղծված ընդհանուր իրավիճակն այսպես է բնութագրել Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Միևնույն ժամանակ, Սիրսկին նշում է, որ իրավիճակը արագ փոխվում է, «առանձին դիրքեր օրվա ընթացքում մի քանի անգամ անցնում են ձեռքից ձեռք, ինչն առաջացնում է իրավիճակի ոչ միանշանակ ընկալում»։

Լարվածությունը չի մարում հարավում՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել, բայց, ըստ Սիրսկիի, հաջողության չեն հասել։