Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի տարածքից ռուսների հեռանալու և ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակմանը։

Աղդամում այսօր փակվեց ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, որն սկսել էր աշխատել 2021-ի հունվարի 30-ից՝ Թուրքիայի և Ռուսաստանի կնքած հուշագրից երկու ամիս անց։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը ասել է․ «Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Հուսով եմ, որ կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական հարաբերությունները»։ Նա շնորհակալություն է հայտնել թուրք, ռուս, ադրբեջանցի զինվորականներին՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար։ Ղուկասյանը փակված չի համարում Արցախի հարցը․ «Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը վիճելի տարածք է Ադրբեջանի կազմում, Ալիևի ու Փաշինյանի որոշումը՝ հրավիրել ռուսական զորքին և Արցախի հայերի անվտանգության պատասխանատվությունը հանձնել այդ ուժին, իհարկե, ո՛չ միջազգային պայմանագիր է, ո՛չ էլ համաձայնագիր։ Այս գործընթացը ոչ իրավական փաստաթղթերի և որոշումների արդյունքն էր»։ Նա համոզված է, որ ռուսական զորքերի հեռացումը Արցախից կապ ունի ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման հետ։ Բայց նա դեռ տեղեկություն չունի՝ ինչպես են կապվում այդ իրադարձությունները․ «Հիմա գնդակը գտնվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշտում։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը վիճելի տարածք է։ Նրանք պետք է ՄԱԿ ԱԽ բանաձև բերեն՝ Արցախում միջազգային կառավարում և միջազգային զորքերի տեղակայում իրականացնելու նպատակով։ Պետք է պայմաններ ստեղծվեն բոլոր հայ փախստականների վերադարձի համար»,- ասաց քաղաքագետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե կան սահմանի հատվածներ, որոնք խնդիրներ են ստեղծում կողմերի համար՝ խոսքը ճանապարհների, երբեմն անվտանգության խնդիրների ու միմյանց տարածքի խորության տեսանելիության մասին է։ «Այսպիսով՝ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մենք չպետք է մեկ կոնկրետ գիծ բռնենք ու կույր կատվի նման հետևենք դրան։ Ո՛չ, մենք հիմք ենք ընդունում այս սահմանագիծը, բայց պետք է խելամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ և հարմար երկու կողմերի համար էլ»։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև 4 անկլավների՝ Յուխարի Ասքիփարայի, Բարխուդարլուի, Սոֆուլուի և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքիի) մասին. «Այդ էքսկլավային գյուղերի հարցն ավելի բարդ է քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի տարածքով: Դրանց հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի ընթացքում»։ Անդրիաս Ղուկասյանը պնդում է, թե Հայաստանը ԱՄՆ-ից ունի առաջարկ՝ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու, ԵՄ-ին անդամակցելու համար, և Փաշինյանի կառավարությունը պետք է ընտրի կամ այս տարբերակը՝ նոր գործընկերների ներգրավումը, կամ ինչպես Ղուկասյանն է պնդում՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները պայմանագիր կնքելու․ «ՀՀ իշխանության գործողությունները վկայում են, որ գնում են երկրորդ տարբերակով։ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն այն է, որ զորքերը շփման գծից միակողմանիորեն հետ են քաշում, ՀՀ-ի համար մեծ վտանգ ստեղծող ոչ իրավական փաստաթուղթ են ստորագրել, և կատարում են Ալիևի նախապայմանը՝ շփման գծի փոփոխություն կատարել»,- ասաց Ղուկասյանը։

Անդրիաս Ղուկասյանը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 61 մլրդ դոլարի հատկացման, ռուս-ուկրաինական պատերազմի ներկա ընթացքի, Ռուսաստանի բանակի կրած վնասների, Հարավային Կովկասում Ռուսաստանի թուլացման և Արևմուտքի ունեցած նպատակների, ՀՀ-Արևմուտք գործակցության հնարավորությունների և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Ռոբերտ Անանյան