Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Երևանի Փափազյան 21/1 շենքի բնակիչներն արդեն 20 տարուց ավելի փորձում են լուծում գտնել իրենց բակով անցնող կոյուղատարի խնդրին, բայց անօգուտ։ Պատմում են՝ գրեթե ամեն շաբաթ ստիպված են դիմել «Վեոլիա ջուր» ընկերություն, որ կոյուղին մաքրվի։

Թեև համատիրությունը, ըստ բնակիչների, պնդում է՝ կոյուղատարը բարվոք վիճակում է, սակայն խնդիրն անհանգստացնում է հատկապես շենքի առաջին հարկի բնակիչներին։ Փիրուզ Բրսիկյանն ասում է՝ չես կարող իմանալ, թե բնակարանդ որ պահին կոյուղաջրով կլցվի։

Բակում առաջացած փոսերի պատճառով էլ շենքի մուտքում առնետներ են հայտնվում։ Բնակիչները փորձում են շինաղբով փակել այդ փոսերը, բայց դա էլ օգուտ չի տալիս։ Անաիդա Ղազարյանն էլ ասում է՝ փոս փակելը հարցի լուծում չէ, պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակ է կոյուղագծում։

Ասում են՝ ոչ մի կառույցից չեն կարողանում պատասխան ստանալ, թե երբ իրենց խնդրին լուծում կտրվի։  Բնակիչներն անգամ կասկածում են, որ կոյուղին առհասարակ խողովակով չի անցնում։

«Վեոլիա ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Կարինե Կարապետյանը Factor TV-ին փոխանցեց՝ կոյուղին աշխատանքային բնականոն վիճակում է, սակայն խողովակի մի հատված անցնում է ավտոտնակների և շինությունների տարածքով։

Շենքի բնակիչները նշում են՝ հոգնել են տարիներ շարունակ հակասանիտարական պայմաններում ապրելուց և խնդրի լուծման հարցում պատասխան չստանալուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան