Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Ռուսաստանում դատական կարգադրիչներին կարող են թույլ տալ կրակել մարդկանց վրա։ Համապատասխան օրենքի նախագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը։ Փաստաթուղթը նախատեսում է նաև կարգադրիչների կողմից հատուկ այլ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք, գրում է The Moscow Times-ը։

Խորհրդարանի ստորին պալատի կայքում տեղադրված օրինագծի տեքստի համաձայն՝ կարգադրիչները պետք է անցնեն հատուկ վերապատրաստում և պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) թեստավորում անցնեն՝ թվարկված գործողություններին համապատասխանության համար։ Բացի այդ, եթե այդ միջոցները կիրառվեն, նրանք պարտավոր կլինեն «հնարավորինս արագ» բուժօգնություն ցուցաբերել տուժած անձանց։

Ապրիլի 15-ին կառավարության համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ Արդարադատության նախարարության օրինագծին, որով հարկադիր մարմինների բոլոր աշխատակիցներին (Դաշնային կարգադրիչի ծառայություն) ֆիզիկական ուժ և հրազեն կիրառելու իրավունք է տրվում: Այժմ զենք օգտագործելու իրավունք ունեն միայն Դաշնային հարկադիր կատարման ծառայության անվտանգության ուժերը։

Փաստաթղթի հաստատման դեպքում կարգադրիչն իրավունք կունենա զենք օգտագործել դատավորներին, դատավարության մասնակիցներին, վկաներին, քաղաքացիներին, ինչպես նաև հարկադիր մարմինների աշխատակիցներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն պարունակող հարձակման։