Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Պարզվել է, որ 2024թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.043.265.000 ՀՀ դրամը կամ 80.7%-ը:

Մասնավորապես՝

Պետությանը պատճառված վնասը կազմել է 5.367.598.000 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4.908.355.000 ՀՀ դրամը կամ 91.4%-ը:

Համայնքին պատճառված 9.840.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 2.630.000 ՀՀ դրամը կամ 26.7%-ը:

Իրավաբանական անձանց պատճառված 216.987.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 50.873.000 ՀՀ դրամը կամ 23.4%-ը:

Ֆիզիկական անձանց պատճառված 651.593.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 81.407.000 ՀՀ դրամը կամ 12.4%-ը:

Բացի այդ, 2024թ․ մարտի 31-ի դրությամբ, անավարտ քրեական վարույթներով 2024թ. ընթացքում վերականգնվել է 7.361.033.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 7.246.241.000 ՀՀ դրամ, համայնքին՝ 3.050.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 9.010.000 ՀՀ դրամ և ֆիզիկական անձանց՝ 77.827.000 ՀՀ դրամը:

Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 12.154.596.000 ՀՀ դրամը:

Նշված 12.154.596.000 ՀՀ դրամից 8.498.766.000 ՀՀ դրամը վերականգնվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով, զգալի վերականգնում են ապահովել նաև մյուս ստորաբաժանումները, հատկապես՝ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմնական արդյունքներն ապահովվել են ալկոհոլի, սննդամթերքի արտադրության, կառուցապատման և այլ ոլորտներում տարբեր մեխանիզմներով հարկերից խուսափելու դեպքերի բացահայտմամբ, դրանց կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում։