Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Բելառուսը թարմացրել է իր ռազմական դոկտրինը և դրանում ներառել իր դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Խոսքը, մասնավորապես, զինվորականների ուղարկելու մասին է։ Այս մասին է վկայում Բելառուսի Հանրապետության ռազմական դոկտրինի տեքստը։

«Բելառուսը հնարավոր է համարում բարեկամ պետություններին ռազմական օգնություն ցուցաբերել Բելառուսի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի հիման վրա, մասնավորապես՝ ռազմական զորամիավորումներ ուղարկելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Բելառուսը Միութենական պետության անդամների դեմ ռազմական ուժի կիրառման ցանկացած գործողություն «համարում է ոտնձգություն և կձեռնարկի համապատասխան պատասխան միջոցներ՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները», ասվում է փաստաթղթում։

Բելառուսի Հանրապետությունը պատրաստ կլինի ցանկացած օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ ռազմական օգնություն ՀԱՊԿ անդամ երկրին՝ իր դեմ ագրեսիայի դեպքում։

Ռազմական դոկտրինում նշվում է նաև Ուկրաինայի մասին։ Մինսկը կարծում է, որ «հավաքական Արևմուտքը» հրահրել է «ռազմական հակամարտություն» Ուկրաինայում և, իբր, մոտ ապագայում լարվածության օջախ է ստեղծելու Բելառուսի սահմանների մոտ։