ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինայի համար 6 մլրդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա գնելու պայմանագրեր կնքել, Politico-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։ Այս միջոցները ներառվելու են 61 միլիարդ դոլար արժողությամբ օգնության ընդհանուր փաթեթում, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ապրիլի 24-ին։

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Վաշինգտոնը նախատեսում է օգտագործել այդ միջոցները՝ պատվիրելու Patriot զենիթահրթիռային համակարգեր, հրետանային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր, անօդաչու թռչող սարքերի և «օդ-օդ» դասի հրթիռների դեմ պայքարի զինամթերք, որոնք կտեղադրվեն կործանիչների վրա։

Բոլոր այս զենքերը, սակայն, Ուկրաինա կհասնեն ոչ թե անմիջապես, այլ մի քանի տարվա ընթացքում։ Դա պայմանավորված է նրանով, որ դրա համար միջոցները կհատկացվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության ծրագրի շրջանակում, որի շնորհիվ ԱՄՆ ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագրեր է կնքում պաշտպանական ձեռնարկությունների հետ՝ Կիևի համար նոր սարքավորումներ ստեղծելու, այլ ոչ թե ընթացիկ պաշարներից այն գնելու համար:

«Անմիջական նպատակն է կանգնեցնել Ուկրաինայի կորուստները և օգնել Կիևին՝ վերականգնել թափը և բեկել մարտադաշտում իրավիճակը: Դրանից հետո նպատակն Ուկրաինային օգնելն է, որ սկսի վերադարձնել իր տարածքը»,- պարզաբանել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաստատելով օգնության փաթեթը, ասել է, որ «այդ աջակցությունն իսկապես կամրապնդի երկրի զինված ուժերը», և Կիևը «շանս կունենա հաղթելու»։