Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

22.07.2026 | 14:40
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
Բոլորը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն․ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել թեկնածուներ՝ Ժիզել Կապտերյանի, Դոկտոր Քեթի Ալենի, Թիմ Ուիլսոնի, Մենի Չիչիելոյի, Քեթի Մալենսի, Սքոթ Յանգի և Թեո Զագրաֆոսի կողմից։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի Գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը շնորհակալություն է հայտնել թեկնածուներին՝ Հայոց ցեղասպանության ճշգրիտ ճանաչման նպատակով երկրի առաջնորդների վրա ճնշում գործադրելու հարցում հայ-ավստրալական համայնքին աջակցելու համար:

«Մենք հանրային ընտանիք ենք եւ աջակցում ենք այն թեկնածուներին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր շահերը», – ասել է Քոլոքոսյանը։

2023 թվականին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը նաև հավանություն է տվել 1915-1923 թվականներին հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ կուսակցական քաղաքականությանը։

Հազարավոր մարդիկ ամբողջ Ավստրալիայում անհամբեր սպասում են, թե արդյոք Ավստրալիայի վարչապետը և ընդդիմության առաջնորդը վերջապես քաջություն կունենան օգտագործել Ցեղասպանություն բառը: