Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ։ Երեկ երեկոյան մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ ուսանողներ, հավաքվել են Վրաստանի խորհրդարանի մոտ, այնուհետև շարժվել դեպի արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքեր, փոխանցում է Նովոստի Գրուզիան։

Ակցիայի հիմնական ուղերձները վերաբերել են Եվրախորհրդարանի կոշտ բանաձևին, որը կոչ էր անում Վրաստանի իշխանություններին հետ կանչել վիճահարույց օրինագիծը, որը «ներշնչված» է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ խտրականության և ընդդիմությանը ճնշելու ռուսական գործելակերպով։

Վրաստանի վարչապետի գրասենյակում ցուցարարներին դիմավորել են ոստիկանական շարասյուները։ Ներքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցները դիմակներով են եղել։

Այստեղ միջադեպեր չեն գրանցվել, սակայն Ռուսթավելի պողոտա վերադառնալուն պես ոստիկանները ցուցարարներին կոչ են արել հեռանալ ճանապարհի երթևեկելի հատվածից։ Եվրոպական դրոշներով ուսանողները, սակայն, նստացույց են սկսել՝ երգելով և բողոքի կարգախոսներ վանկարկելով։

Թբիլիսիում արդեն 11 օր է՝ շարունակվում են «արտասահմանյան գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերը։ Ապրիլի 18-ից ուսանողներն ինքնաբուխ ակցիաներ են անցկացնում՝ առանց քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության։ Նրանք պարբերաբար բողոքի երթեր են կազմակերպում դեպի տարբեր պետական կառույցներ։ Ուսանողներն ասում են՝ շարունակելու են ակցիաները, քանի դեռ օրինագիծը հետ չի կանչվել: