Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսաստանի առաջին շրջանային ռազմական դատարանն արտագնա նիստի ժամանակ Չիտայից 16-ամյա Լյուբով Լիզունովային դատապարտել է 3,5 տարի ժամկետով ազատազրկման՝ գրաֆիտիի համար։ Բացի այդ, դատարանը 19-ամյա Ալեքսանդր Սնեժկովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, իսկ 23-ամյա Վլադիսլավ Վիշնևսկուն՝ 1,5 տարվա հարկադիր աշխատանքի, փոխանցում է Current Time-ը։

Ըստ քննիչների՝ 2022 թվականի հոկտեմբերին երիտասարդները «Մահ ռեժիմին» գրությամբ գրաֆիտի են արել Չիտայում ավտոտնակային կոոպերատիվում, ինչպես նաև մասնակցել են զինկոմիսարիատների հրկիզմանը։ Գործի նյութերում ԱԴԾ-ի աշխատակիցները մեջբերում են Shugan-25 և 75zlo Telegram-ալիքները, որոնք, նրանց կարծիքով, վարել են դատապարտյալները։

Երիտասարդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից երեք հոդվածով՝ ահաբեկչական գործունեության կոչեր (ՔՕ 205.2 հոդված) և ծայրահեղականություն (ՔՕ 280 հոդված), ինչպես նաև քաղաքական ատելությամբ դրդված վանդալիզմ (ՔՕ 214 հոդվածի 2-րդ մաս):

Դատարանը կարճել է Լիզունովայի վանդալիզմի գործը, քանի որ լրացել է նրան որպես անչափահաս պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։