Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Քաղաքականություն
25.04.2024 | 21:23ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցով Չինաստանում է։ Այս մասին հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը X-ում գրառմամբ։
«Պեկինում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ անցյալ տարվա աշնանը Կալիֆորնիայում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ շարունակական առաջընթացի կարևորությունը»,- գրել է նա։
Չինական կողմը որևէ տեղեկություն դեռ չի հայտնել այն մասին՝ արդյո՞ք Բլինքենը հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: