Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրվագծել է ապագա հզոր Եվրոպայի իր տեսլականը, որն ի վիճակի կլինի դիմակայել գլոբալ մարտահրավերներին, ինչպիսին է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում։

«Մեր անվտանգության համար անփոխարինելի պայմանն այն է, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ մղվող ագրեսիվ պատերազմում»,- Սորբոնում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նախազգուշացրել է մոտակա տասնամյակներում Եվրոպայի համար մեծ ռիսկերի մասին։

«Եվրոպան մահկանացու է և կարող է մահանալ, իսկ դա կախված է միայն մեզանից։ Եվրոպան այդքան էլ լավ պատրաստ չէ աշխարհում մարտահրավերներին, որտեղ խաղի կանոնները փոխվել են»,- ասել է Մակրոնը։

Ուկրաինական հակամարտությունը նա անվանել է «եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիք» և կոչ արել ամրապնդել եվրոպայի պաշտպանվելու ունակությունը։

«Մենք պետք է ռազմավարական հայեցակարգ կառուցենք հուսալի եվրոպական պաշտպանության համար»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան չի կարող լինել Միացյալ Նահանգների «վասալը»։

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Մակրոնն ասում է, որ եվրոպացիներն այլևս չեն կարող հենվել ԱՄՆ-ի վրա, և որ եվրոպացիներին պաշտպանելու համար անհրաժեշտ է ստեղծել իրական եվրոպական բանակ: