Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին, որը 2022-2023 թվականներին մասնակցել է հակակառավարական ցույցերին։ Այս մասին հայտնում են Reuters-ը և իրավապաշտպան Iran Human Rights (IHR) կազմակերպությունը։
Սալեհին մեղավոր է ճանաչվել «երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեջ (տերմին, որը Իրանի իշխանությունները օգտագործում են՝ նշելու հանցագործությունների լայն շրջանակ, այդ թվում՝ իսլամական բարոյականության հետ կապված հանցագործությունները )։
Սալեհիի փաստաբան Մուստաֆա Նելին ասել է, որ բողոքարկելու է մահապատժի վճիռը:
2023 թվականին Իրանի Գերագույն դատարանը Սալեհիին դատապարտել էր վեց տարի 3 ամիս ազատազրկման։
Իրավապաշտպանները նշում են, որ մահապատժի դատավճիռների թիվն ավելացնելով՝ Իրանի իշխանությունները ձգտում են «վախ սերմանել հասարակության մեջ՝ կանխելու բողոքի ցույցերը և երկարաձգելու իրենց իշխանությունը»։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը վճռականորեն արձագանքել Իրանի իշխանությունների գործողություններին, որպեսզի առաջիկա ամիսներին կանխվեն հարյուրավոր նոր զոհերը։

2022 թվականին Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 582 մարդու՝ 333-ով ավելի, քան 2021 թվականին։