Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի առաջարկն էր՝ սահմանազատումը սկսել է Ղազախի գյուղերից։

«Մենք ասել ենք հայկական կողմին, որ եթե նրանք իսկապես ցանկանում են ցույց տալ, որ պատրաստ են առաջ շարժվել այդ ուղղությամբ, ապա պետք է դա արվի։ Կարծում եմ՝ մեր պետական սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել։ Սա կարևոր պահ է։ Պատահական չէ, որ տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային շատ երկրներ աջակցություն են հայտնել գործընթացին։ Տեսնենք՝ ինչպես այն կշարունակվի»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ երկու կողմերը ցուցաբերել են կառուցողականություն, քանի որ հասկանում են հարցի զգայունությունն ու  միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ավելի արագ կարելի է առաջ շարժվել։

Ըստ Ալիևի՝ սահմանը պետք է անվտանգ լինի երկու կողմերի համար էլ։

«Սահմանը, անկասկած, պետք է սահմանազատվի սկզբունքների հիման վրա։ Միաժամանակ, սակայն, կան սահմանի հատվածներ, որոնք խնդիրներ են առաջացնում երկու կողմերի համար։ Դա պայմանավորված է ճանապարհներով, երբեմն անվտանգության մեխանիզմով, միմյանց տարածքի խորության տեսանելիությամբ։ Այսպիսով, մենք պետք է ստեղծագործենք: Մենք չպետք է «կույր կատվի» պես հետևենք գծին։ Մենք այս գիծն ընդունում ենք որպես հիմք, բայց պետք է խելամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որն անվտանգ ու հարմարավետ կլինի երկու կողմերի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։